Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հարցրեք ԵՊՀ ռեկտորին՝ ինչպես է վերաբերվում իր կապիտուլյանտ շեֆի զառանցանքին

Հարցրեք ԵՊՀ ռեկտորին՝ ինչպես է վերաբերվում իր կապիտուլյանտ շեֆի զառանցանքին
22.09.2025 | 11:14

Զարմանալու ոչինչ չկա, երբ կապիտուլյանտը հայտարարում է, թե Հայաստանում նորմալ կրթություն ստացած մարդ չկա, որովհետև Հայաստանում նորմալ կրթություն չկա: Սրա դուրս տվածները քննարկելը վաղուց իմաստ չունի: Բայց իմաստ ունի, որ լրագրողները սրա դուրս տվածի մասին կարծիք հարցնեն Պետական Համալսարանի ռեկտորից:

Ի վերջո, հայ հանրությունն իրավունք ունի իմանալ՝ բարձրագույն կրթական ծառայություն մատուցող Պետական Համալսարանի ղեկին մա՞րդ է, որը աշխատավարձ է ստանում առնվազն նորմալ կրթություն ապահովելու համար (այդ թվում Ժուռնալիստիկայի ֆակուլտետում), թե՞ մեկն է, որը միլիոնավոր դրամների աշխատավարձ է ստանում և չի կարողանում նորմալ կրթություն կազմակերպել:

Հարցրեք ԵՊՀ ռեկտորին՝ ինչպես է վերաբերվում իր կապիտուլյանտ շեֆի զառանցանքին: Չնայած, ոչ էլ հարցրեք: Միևնույնն է, էդքան չկա, որ կապիտուլյանտին հակաճառի: Ինքը գիտի, որ հակաճառելու դեպքում սրբխեչի ուլի նման կձևեն ու կուղարկեն ուղղիչ աշխատանքային գաղութ (ինքը գիտի՝ ինչի համար):

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ